Ներկա, անցյալ, ապառնի

Egretta Garzetta
Ներկա, անցյալ, ապառնի

Կառլենը դուրս եկավ ննջասենյակից և ուղղվեց ներքև, երբ քրոջ սենյակի բաց դռնից տեսավ ինչպես Սանամը կանգնած լուսամուտից նայում է դուրս։ «Տեսնես ու՞մ է սպասում։ Տեսքի՜ն մի հատ․․․ հասցրել հագուստը փոխել է։ Մենք այսօր հյուր ունենք ու ե՛ս չգիտե՛մ։ Հետաքրքի՛ր է…»։ Սանամը կանգնել էր մատների ծայրերին։ Չեր զգացել եղբոր ներկայությունը։ Մեկ էլ լսվեց մեքենայի ձայն։ Սանամի դեմքը լուսավորվեց, այտերն կարմրեցին ու ժպիտից փոսիկներ երեւացին։ Ձեռքերը սեղմեց կրծքին, ապա բռնեց երեսը։ «Ի՞նչ է կատարվում սրա հետ։ Հիվանդացե՞լ է․․․»։ Կառլենը հետաքրքրությունից դրդված արագացրեց քայլերը։ Տեսնես ո՞վ է։

Զարմանքին չափ չկար երբ տեսավ թե ովքեր են հյուրասենյակում։ Հոր աշխատակիցը որդու հետ։ Երևի գործնական հանդիպում էր։ Բայց ինչու՞ էր այսպես այլալվել քույրը։

Բարևեց հյուրերին։ Հայրը արդեն մոտներն էր։

_Այսօր հանդիպում ունե՞նք։

_Ո՛չ։ Ուղղակի միասին ենք գնալու աշխատանքի։ Բայց կարող ես միանալ մեզ։

_Ինչու՞ ոչ։ Հաճույքո՛վ։ Բայց սկզբում մի-մի բաժակ սուրճ չխմե՞նք։

_Հիանալի՛ առաջարկ։ Նստե՛ք, խնդրե՛մ,_հայրը տեղավորվեց բազկաթոռին և կանչեց,_Սանա՛մ, աղջիկս, մեզ սուրճ կհյուրասիրես։

Ակնթարթում հոր կողքին աճեց դուստրը։ Բարևեց։ Կառլենի աչքից չվրիպեց նրա հուզմունքը։ «Ի՞նչ է կատարվում այս աղջկա հետ»։ Կառլենը ամբողջ ընթացքում ինչ Բարսամյանները իրենց մոտ էին աչքի տակով հետևում էր քրոջը։ Տարօրինակ էր նրա պահվածքը։ Երբ ճանապարհ ընկան նկատեց ինչպես Սանամը հետևում է իր պատուհանից։

Մի քանի օր անց Բարսամյանի տղան նորից եկավ իրենց տուն։ Երեկո էր երբ հնչեց դռան զանգը։Իրենք հաց էին ուտում։ Բացեց դուռը Կառլենը։ Երիտասարդ Բարսամյանը փաստաթղթերի կապոցը թևի տակ մտավ մեջ։ Սանամը շառագունեց երբ տեսավ նրան։ Բայց դա նկատեց միայն եղբայրը։ Մայրը ընկել էր հյուրին տեղավորելու հետևից։ Իսկ հայրը իսկույն գնաց կոնյակի շիշը բերեց։

_Հարկավոր չի՛։ Ես պիտի գնամ,_համեստ ասում էր Վռամը։

_Ու՞ր ես գնում։ Մինչև մեկական բաժակ կոնյակ չխմենք ոչ մի տեղ չես գնում։

Կառլենի հայրը վարպետորեն բացեց շիշը ու լցրեց բաժակները։

Նստեցրին երիտասարդ Բարսամյանին ազատ տեղը՝ Սանամի կողքը։ Կառլենը տեսավ քրոջ աչքերը։ Ինչքան ցավ ու տառապանք կար այնտեղ․․․ ու միաժամանակ երջանկության բերկրանք։ Մի՞թե… ու՞մ այս ճիճուի՛ն… Ինքը երբեք չի թողնի որ նման տիպը լինի Սանամի կողքը։ Նայեց քրոջը… երեխա է դեռ… քանի՞ տարեկան է…չի էլ հիշում… ի՞նչ նշանակություն քանի՛ տարեկան է… նա դեռ փո՛քր է։ Բայց ինչպե՞ս։ Ե՞րբ մեծացավ։ Կառլենը այնպես էր տարվել մտքերով որ չլսեց հոր հարցը։

_Կառլեն ու՞ր ես։

_Հա… ի՞նչ… մտքերով էի…

_Ասում եմ ի՞նչ ես մտածում եթե մի խանութ էլ Ռոստով բացենք։

_Վատ չի… վատ չի,_մի տեսակ անտարբեր պատասխանեց որդին։

Ընթրիքից հետո տղամարդկանցով առանձնացան աշխատասենյակում։ Կառլենը ավելի ուշադիր եղավ հոր ու Վռամի խոսակցությանը։ Խելացի մտքեր էր արտահայտում այդ մեկը։ Կարծես նա է իր հոր որդին, ոչ թե ինքը՛։

_Վռամ քանի՞ տարեկան ես։

_Երեսունմեկ, բայց ինչու ես հարցնում,_զարմացած ասաց երիտասարդը։

_Ուղղակի զարմանալի է լսել այս ամենը քեզնից, ասես հիսուն-վաթսուն տարեկան հմուտ վարպետ է խոսում։

_Դե՜, Կառլե՛ն … ես ծնված օրվանից ոսկերչական գործի մեջ եմ։ Ու զգում եմ ինձ ինչպես ձուկը ջրում,_ժպտաց Վռամը։

_Տեսա՛ր,_գլխով դեպի Բարսամյանը արեց հայրը։

Այդ «տեսար»-ի մեջ Կառլենը տեսավ շատ բան։ Այդ «տեսար»-ը նշանակում է «դու էլ աչքերդ բացած օրվանից մեծացել ես ոսկերչական գործի մեջ։ Եվ ի՛նչ։ Վերջին տարիներն է, որ իմացար որտեղից է խանութի դուռը բացվում։ Մի տարի է ինչ գալիս ես աշխատանքի։ Այն էլ ի՛նչ ես անու՞մ… խելքդ ոչինչ չի կտրում»։

Կառլենը լրջացավ։ Սևացած նայեց հորը։ Մեկ էլ մեջ մտավ Սանամը։ Սուրճ էր բերել։ Կառլենի մտքերը նորից պտտվեցին քրոջ ու Վռամի շուրջը։ Մի՞թե սա հավանելու բան է։ Բայց ինչպես եզրակացրեց «սա՛»-ն ոչինչ չէր հասկանում։

Գիշերը մտքում պտտվում էր քրոջ պատուհանից դուրս նայող կերպարանքը, երազկոտ աչքերը, ու թախծոտ հառաչանքները։ Նոր նկատեց որ Սանամը նիհարել է։ Ճիշտ է ավտովթարից հետո քիչ ժամանակ է անցել,բայց այնուամենայնիվ երևում էր մաշվել է ինչ որ ներքին ցավից։ Ինչու՞ չէր նկատում։ Միայն այսօր տեսավ։ Խոսե՞լ հետը։ Բայց ի՞նչ ասել։ Գուցե իրեն թվացել է, գուցե հորինեց մի պատմություն, որ վանի Նանայի մասին մտքերը։

Рейтинг@Mail.ru